ԲԱԺԻՆՆԵՐ
Հայաստանում մեկնարկել է ապրանքների պարտադիր դրոշմավորման ծրագիրը։ Դրոշմավորումը ուղղակիորեն ապրանքի կամ ապրանքի փաթեթավորման վրա հատուկ Data Matrix ծածկագրով մակնշումն է և տվյալների բազա մուտքագրումը։ Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների վաճառքն ապահովելու նպատակով վաճառակետերում անհրաժեշտ է ներդնել Data Matrix ծածկագիրն ընթերցող սարքավորում (սկաներ), կցել այն ՀԴՄ ապարատին՝ ապահովելով ծածկագրված տեղեկատվության ուղարկումը։
Դրոշմավորման ենթակա ապրանքախմբերն են՝
- Գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքներ
- Կոսմետիկա և հիգիենայի միջոցներ, օճառներ, լվացող և մաքրող միջոցներ
- Մակարոնեղեն և այլ պատրաստի մթերք
- Կենդանական ու բուսական ճարպ և յուղ
- Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք
- Պահածոյացված մթերք
- Ծխախոտ
- Ալկոհոլ
- Փաթեթավորված խմելու ջուր
- Գարեջուր
- Կաթնամթերք և կաթնային հիմքով արտադրատեսակներ