ԲԱԺԻՆՆԵՐ
Վաճառքի ավտոմատացումը ծրագրային ապահովման, սարքավորումների ներդրման և սրահի կահավորման ամբողջական գործընթացն է՝ վաճառքի գործընթացներն ավտոմատացնելու նպատակով։ Այն հզոր գործիք է, որն օգնում է ձեռնարկատիրոջը բացահայտել սեփական բիզնեսի ներուժը և բարձր արդյունքներ գրանցել։
Վաճառքի ավտոմատացումը կարող է զգալիորեն բարելավել ողջ վաճառքի թիմի և ընդհանուր բիզնեսի արդյունավետությունը։ Անկախ խանութի կամ վաճառակետի շրջանառությունից՝ ավտոմատացման գործընթացը ներկայումս դարձել է անհրաժեշտություն։ Ըստ ոլորտների և պահանջների՝ մեր ընկերությունն առաջարկում է տարատեսակ ավտոմատացման փաթեթներ՝ ամենափոքր կրպակից սկսած մինչև մեծ սուպերմարկետներ, առևտրային կենտրոններ և բրենդային ցանցեր։
Ավտոմատացումն ապահովում է՝
- Ժամանակի խնայում
- Շահույթի զգալիորեն մեծացում
Ավտոմատացման գործընթացը սկսելու առաջին քայլը մասնագիտական խորհրդատվությունն է։ Մենք առաջարկում ենք լիովին անվճար խորհրդատվություն և անհատական ավտոմատացման նախագծի կազմում՝ առաջարկելով խելացի լուծումներ հենց Ձեր բիզնեսի համար։ Տեղում ընտրում ենք ծրագրային համապատասխան փաթեթ, առևտրային բոլոր անհրաժեշտ սարքավորումները, խանութի կահավորման բոլոր պարագաները։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք ապահովել նաև մեր մասնագետների այց Ձեր իսկ խանութ։
Ավտոմատացման երկրորդ փուլում կատարվում է ծրագրի տեղադրում, տեխնիկայի ներդրում և կցում ծրագրին, ինչպես նաև ողջ անձնակազմի ուսուցում և փորձարկումներ։
Մեր ընկերությունն ապահովում է և՛ ծրագրային ապահովման, և սարքավորումների երաշխիքային և ետերաշխիքային պատշաճ սպասարկում։