Ծրագրային համակարգերի ներկայիս բազմազանության մեջ իր մշտական առաջատար դիրքն է գրավում 1С:Предприятие 8․3 ծրագիրը, որն առաջինն է իր տարածվածությամբ և հնարավորություններով ողջ ԱՊՀ տարածքում։

Առևտրի համար անհրաժեշտ ամեն ինչ ներառված է 1C ծրագրում՝ վաճառք, գույքագրման հաշվառում, վերլուծություն, պահեստի հաշվառում, անձնակազմի կառավարում և այլ բազում հնարավորություններ: 1C-ը հարմար է անհատական ​​խանութների, մանրածախ ցանցի և մեծածախ խանութների ավտոմատացման համար:

Ծրագրին կարող եք կցել էլեկտրոնային դրամարկղ, շտրիխ կոդի սկաներ, տպիչներ և ցանկացած այլ առևտրային սարքավորումներ, աշխատել պիտակավորված ապրանքների հետ, վերլուծել առևտրի արդյունավետությունը՝ տանելով Ձեր բիզնեսը դեպի լիովին նոր մակարդակ։

Լինելով 1С ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ մենք մշակել ենք հայկական շուկային և առանձին ոլորտներին հատուկ լուծումներ, որոնք արդեն իսկ ներդրված են մեր բազաներում։

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ :